Թուրքիայում PKK-ի 2 զինյալ է ս#անվել…

Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի Յասսըդաղ շրջանում թուրքական ռազմաօդային ուժերի աջակցությամբ իրականացված օպերացիայի ընթացքում 2 քուրդ զինյալ է ս#անվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նախարարության հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է Սիիրթի նահանգային ժանդարմերիայի հրամանատարության և նահանգային ոստիկանության վարչության ուժայինների կողմից՝ «ներքին անվտանգության նկատառումներից ելնելով»։

Նշվում է, որ թուրք ուժայինները ոչնչացրել են նաև քուրդ զինյալների զենքերը:

Հարկ է նշել, որ նշյալ օպերացիան ուղղված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցություն (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ