Փորձարկումների ընթացքը գոհացուցիչ է. Տեղի են ունեցել հայկական նռնականետի փորձարկումներ

Նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարներով և կատարել է հետևյալ գրառումը.

Հայկական արտադրանքը լավ արդյունքներ է արձանագրում։
Փորձարկումների ընթացքը գոհացուցիչ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.

ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ