Կորոնավիրուսից մահվան քանի նոր դեպք է գրանցվել Հայաստանում

Հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, որոնցից 17427-ն` առողջացած, 521-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 18-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 127171 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2083 թեստից 1548-ը եղել է բացասական։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 535 նոր դեպք և 520 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 164:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ