«2 տարում առնվազն 2 անգամ ճամբարափոխ եղած ԱԱԾ նախկին տնօրենը խոսում է պատմություն կերտելուց…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արթուր Վանեցյանի վերջին հայտարարություններին և կատարել է հետևյալ գրառումը

2 տարում առնվազն 2 անգամ ճամբարափոխ եղած ԱԱԾ նախկին տնօրենը խոսում է պատմություն կերտելուց…

Ինչ պատմություն, էդ պատմությունը մենք ենք գրելու ու գրելու ենք …

* ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման մասին

* Նախկին կոռուպցիոներների հետ համագործակցության մասին

* Օտարի շահը սեփական հայրենիքում գերակա համարելու մասին

* Նախկին թալանչիներին երկրից փախցնելու մասին

* Պատվով գեներալից շարքային ստատուսչիկի վերածվելու մասին

* Նախկին ԱԱԾ տնօրենի ճամբարափոխության մասին

* Վանեցյանի իրարամերժ հայտարարությունների մասին…

Իրականում այս ցանկը շատ երկար կարելի է թվարկել:

Թերևս Վանեցյան Արթուրը երբեք չի եղել ու չի լինի քաղաքական գործոն, ընդամենը պատվով գեներալից շարքային ստատուսչիկ դարձած ԱԱԾ նախկին տնօրեն է, ով իր մունդռիկություններով փորձում է կայանալ ու երկրում օտարի իշխանությունը հաստատել…

Վանեցյանի դեպքում անգամ անիմաստ է խոսել «Կանգ առ»-ից, քանզի վերջինիս պատմությունն արդեն իսկ անփոփոխելի կերտված է …

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ