Արուս Տիգրանյան. «Կամուսնանամ, եթե խելահեղ սիրահարվեմ»

Բլից հարցազրույցների շարքում խոսել է լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանի հետ` փորձելով բացահայտել նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:

  • Արթնանալուց հետո առաջինը հեռախոսս եմ վերցնում:
  • Իմ իդեալական հանգստյան օրը չորեքշաբթին է:
  • Ֆիլմը պետք է դիտել պետք է մենակ:
  • Երգը, որը կարող եմ անվերջ լսել Փինկի Family portrait–ն է:
  • Վերջին անգամ Google-ում փնտրել եմ բժշկական կենտրոնի մասին ինֆորմացիա:
  • Առանց համացանցի կյանքն աղքատ է:
  • Քչերը գիտեն, որ ես ունեմ բլոգ, գնում եմ յոգայի, շատ եմ սիրում ձիթապտուղ:
  • Առաջին աշխատավարձս 20.000 դրամ էր:
  • Գաղտնի հոբբիս նկարելն է:
  • Ամենաթանկ իրը, որը գնել եմ` հեռախոսն է:
  • Մարդու մեջ ինձ կարող է գրավել աշխատասիրությունը:
  • Վանել`ծուլությունը:
  • Զայրանում եմ, երբ անծանոթներն ինձ հետ «դու»-ով են խոսում:
  • Երբեք չեմ անի… երբեք մի ասա երբեք:
  • Չեմ ների… կներեմ:
  • Կներեմ, եթե անկեղծ ներողություն խնդրեն:
  • Եթե հնարավորություն ունենամ հետ անցյալ գնալու, չեմ գնա:
  • Ինձ շատ են ծիծաղեցնում Վարդան Պետրոսյանի ներկայացումները:
  • Երջանիկ լինելու համար պետք է ներդաշնակ լինել ինքդ քեզ հետ:
  • Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում:
  • Անպատասխան սերը տխուր երգերի թեմա է:
  • Դիմացինի սիրուն արժանանալու համար ոչինչ անել պետք չէ:
  • Մինչև ամուսնանալը պետք է մի լավ տժժալ:)
    Կամուսնանամ, եթե խելահեղ սիրահարվեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ