«Սիրունիկն» ֆիլմում Ջուլյայի ժպիտը գրավեց ամբողջ աշխարհը: Չնայած քննադատների սառը վերաբերմունքին` ֆիլմը 180 մլն. դոլար եկամուտ ունեցավ: Ջուլյա Ռոբերտսը դարձավ Հոլիվուդի ամենաճանաչված ու քննարկվող աստղերից մեկը:
«Այդ ֆիլմից հետո ես հասկացա, որ այլևս չունեմ անձնական կյանք, որ չունեմ մի բան, որ միայն իմը լինի: Հայտնիությունը գալիս է այն ժամանակ, երբ քո մասին լուրերը սկսում ես ուրիշներից իմանալ: Ես դարձա հայտնի»:
«Սիրունիկը» ֆիլմից հետո Ջուլյայի հոնորարը բարձրացավ մինչև 1 մլն դոլար: Իրար ետևից ֆիլմերի առաջարկներ է ստանում Ռոբերտսը: 90-ականներին ստացվեց այնպես, երբ Ջուլյայի խաղացանկում իրար ետևից ծանր ու տխուր ֆիլմեր էին: Նրա ճանաչվածությունն օր օրի աճում էր, սակայն ֆիլմերի հարցում «Սիրունիկի» հաջողությունը չկրկնվեց: