Վարչապետ Փաշինյանի խոսնակը պատասխանել է Գագիկ Ծառուկյանին

Մանե Գևորգյանը կարծում է, որ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի։

Ծառուկյանն այդ հայտարարությունն արել է ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ։

«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ