Վաղն առավոտից Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով․ մարզպետ

Վաղն առավոտից Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Վաղն առավոտից Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով: Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան՝ 1 դեպք:

Վիճակը գնալով դառնում է առավել խոցելի: Սիրելի լոռեցիներ, պահպանեք անհրաժեշտ ցուցումները, մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների եւ ընկերների կյանքը»,- գրել է մարզպետը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել, կան մոտ 20 կոնտակտավոր անձինք, որոնք մեկուսացվել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ