«Կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը, եթե չեք կարողանում օգնել, մենք գիտենք լավ բժիշկների»․ Պողոսյանը՝ ԲՀԿ-ականներին

Ես դիմում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանին եւ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, որը միշտ խոսել է մարդու իրավունքներից, մարդու հանդեպ հարգանքից։

Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Քրիստինե Պողոսյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ականները խմբակցությունում ունեն պատգամավորներ, որոնք ունեն լուրջ խնդիրներ, հոգեբանական պրոբլեմներ եւ դաստիարակության իսպառ բացակայություն։

«Եթե դուք չեք կարողանում այդ մարդկանց հետ լեզու գտնել, օգնություն ցույց տալ, դիմեք մեզ, մենք գիտենք լավ բժիշկների, գիտենք հոգեբուժարանի ղեկավարների, շատ մասնագետների, որոնք կօգնեն էդ մարդուն բերել ճիշտ ուղու վրա»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ սա արդեն անթույլատրելի է։ Նրա պնդմամբ՝ մարդկային պահելաձեւի բոլոր կարմիր գծերն արդեն այդ գործընկերն անցել է։ «Կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը»,- եզրափակեց Պողոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ