Պրեմիերա. Անդրե Սիմոնյան և Սևակ Ամրոյան «Իմ խաղաղ երեկոն է հիմա»


The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և երգիչ Սևակ Ամրոյանը երաժշտասերների դատին են հանձնել Վահան Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծությամբ գրված համանուն երգը և երգի տեսահոլովակը: Այն հասանելի է համացանցում:

«Ավելի քան տասը տարի Սևակի հետ մտերիմ ընկերներ են: Երբ փողոցով քայլում ենք, հաճախ զարմացած են նայում մեզ, որովհետև գիտեն, որ երաժշտական տարբեր ոլորտներից ենք: Մենք միշտ մտածել ենք միասին որևէ երգ կատարել, բայց ժամանակ և առիթ չէր ընձեռվում: Վերջերս խոսում էինք շատերին հայտնի «Տարիներ-տարիներ» ստեղծագործության մասին, որի իրական վերնագիրն է «Իմ խաղաղ երեկոն է հիմա»: Երկուսս էլ Վահան Տերյանի բանաստեղծությունները շատ ենք սիրում, մեղեդին էլ շատ գեղեցիկ է»,- պատմել է Անդրե Սիմոնյանը:

Երգի գործիքավորումն իրականացրել են ակուստիկ կիթառներով: Համագործակցել են Adana Project-ի կիթառահար Պատրիկ Ավետիսյանի հետ, հնչյունային պրոդյուսերը Սերգեյ Գասպարյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Մարիամ Գևորգյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ