Մեկ անգամ կորոնավիրուս հաղթահարած մարդը բավականաչափ պաշտպանված է կրկնակի վարակվելու համար

Ռուսաստանի Բժշկա-կենսաբանական դաշնային գործակալության ղեկավար, ՌԴ Առողջապահության նախկին նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է, որ կորոնավիրուսային ինֆեկցիա հաղթահարած մարդկանց 50-80 տոկոսի մոտ բավարար քանակությամբ հակամարմիններ կան /այս ցուցանիշը կապված է տարիքային խմբից/, որպեսզի երկրորդ անգամ չվարակվեն։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Սկվորցովան նաեւ ասել է, որ նրանց արյան պլազման կարելի է նաեւ օգտագործել որպես դեղամիջոց, քանի որ նրանց մոտ կա վիրուսի հանդեպ կայուն իմունիտետ։

Այսպես IgM հակամարմինները ձեւավորվում են հիվանդության հինգերորդ օրը, իսկ IgG հակամարմինները՝ 14-րդ օրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ