Բժշկական դիմակը, միանգամյա օգտագործման բժշկական պարագա, որը նվազագույնի է հասցնում օդակաթիլային եղանակով փոխանցվող վիրուսների տարածման ռիսկը, դեմքի համար նախատեսված բերանն ու քիթը ծածկող դիմակ կապիչ։
Որպես կանոն, բաղկացած է ֆիլտրող շերտից, որը տեղադրվում է երկու շերտերի միջև (եռաշերտ դիմակներ), և մեկ ֆիքսատորից, որն ապահովում է դիմակի՝ երեսին ամուր մնալը (երբեմն օգտագործվում են երկու ֆիքսատոր)։ Նշանակությունից ելնելով՝ կարող է պարունակել լրացուցիչ էլեմենտներ, օրինակ[1], հիդրոֆոբ նյութից լրացուցիչ ներքին շերտ և էկրան, որն ապահովում է կենսաբանական հեղուկների ներծծման անհնարինությունը (քառաշերտ դիմակներ) կամ ակնոցների քրտնելու դեմ հատուկ թաղանթ։ Դեմքին ամրանում է էլաստիկ ականջակապիչներով։
Հասարակական վայրերում և բժշկական հաստատություններում բժշկական դիմակները մի շարք կլինիկական փորձարկումների են ենթարկվել։ Հասարակական վայրերում 10-ից 8-ի դեպքում դիմակները կիրառվել են առողջ մարդկանց շնչառական օրգանները վիրուսներից պաշտպանելու համար, որոնք փոխանցվում են օդակաթիլային եղանակով։ Արդյունքում պարզվել է, որ բժշկական դիմակները վաղ կիրառության դեպքում կարող են խոչընդոտել հասարակական վայրերում վարակվելուց։
Համաճարակային հետազոտությունների արդյունքները, որոնք անցկացվել են բուժաշխատակիցների հետ, ցույց են տվել, որ էական տարբերություն չի եղել շնչադիմակների և սովորական բժշկական դիմակների կրման դեպքում։
Բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կիրառել բժշկական դիմակներ՝ գրիպների դեմ պայքարելու նպատակով, իսկ օրինակ տուբերկուլյոզի ժամանակ խորհուրդ են տալիս կիրառել շնչադիմակներ։ Ընդհանուր պաշտպանության արդյունավետության համար կարևոր է նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանությունը։