Եվրոպայում մի երկիր է դեռևս զերծ մնացել կորոնավիրուսից

Եվրոպայում կորոնավիրուսի վարակից զերծ մի երկիր է մնացել՝ Մոնտենեգրոն: Այստեղ դեռևս չի արձանագրվել COVID-19 վիրուսի ոչ մի դեպք: Այս մասին հայտարարել է երկրի Հանրային առողջապահության ինստիտուտի վիրուսաբան Իգոր Գալիչը:

Մինչ օրս երկրում կորոնավիրուսի բացահայտման նպատակով զննվել է 2000 մարդ, այժմ 392-ը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ըստ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 126631 մարդ, մահացել է 4638-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ