Հարցում. Արդյոք դիմակո՞վ եք փողոց դուրս գալիս

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. 

«Սիրելի հայրենակիցներ, մենք քննարկեցինք նաև շուկայում առկա վիճակը,: Չնայած կարծես թե դա կարճատև էր, բայց պետք չէ խանութներից խուճապային գնումներ անել: Ճիշտ է, մենք ունենք որոշակի անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ, մասնավորապես, ամենակարևորը՝ դիմակների դեֆիցիտ, բայց այդ պրոբլեմը ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում:

Հիմա նույնիսկ մենք ստացանք տեղեկություններ, որ կան գործարարներ, ընկերություններ, որոնք պատրաստ են ներկրել դիմակներ, բայց քանի որ աշխարհում գների բարձրացում է տեղի ունեցել, նրանք մտավախություններ ունեն, որ ներսում իրենց կմեղադրեն սպեկուլյատիվ գնագոյացման մեջ:

Բայց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աշխատում է նրանց հետ, և մենք պետք է աշխատենք, որ օբյեկտիվ գին լինի մեր շուկայում դիմակների համար, բայց մենք պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհում գները բարձրացել են, հետևաբար, նոր խմբաքանակները հայտնվելիս ենթադրում ենք որ շուկայում գնի որոշակի բարձրացում կարձանագրվի: Հաջորդը՝ անտիսեպտիկ միջոցների արտադրություն, բարեբախտաբար, Հայաստանում ունենք: Այդ բումը շաբաթ-լույս կիրակի օրը արձանագրվեց և մեր արտադրողների համար դա պարզապես անսպասելի էր: Նրանք հավաստիացրել են, որ առաջիկա օրերին ամբողջ ծավալով արտադրություն տեղի կունենա, և շուկայի պահանջարկը կբավարարեն» :

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ