«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի համար հայտարարված մրցույթում հաղթել է Garun Agency կազմակերպությունը, որը 3 մլն դրամ է ստացել:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացել է 1 մլն, երկրորդ տեղը զբաղեցրածը՝ 2 մլն դրամ:
Նշենք, որ մրցույթին մասնակցելու 200-ից ավելի հայտ էր ներկայացվել:
Նշենք, որ երեկ ներկայացվեց սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը, որը, պարզվեց, նոր չէ։ «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը Facebook սոցցանցի իր էջում 90-ականների մամուլից մի լուսանկար էր հրապարակել, որը 1991-ի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը։
«Այդ տարիներին երկու հոգի էին մեզ հետ աշխատում` Նարոյան Ստյոպան և Ցոլակ Ղանդիլյանը։ Նարոյանն արդեն մահացել է, իսկ Ղանդիլյանը Նկարիչների միության անդամ է` հայտնի նկարիչ է։ Իմ հիշելով` հենց Նարոյանն է հեղինակը»,–ասաց Ենգիբարյանը։
Նա հայտնեց նաև, որ այդ տարիներին լուսանկարչական ապարատ չունեին, ձեռքով էին նկարում թերթի շապիկի նկարները։ «Այո»–ի նկարը թերթի սեպտեմբերի 23-ի համարի նկարն է։