«Թռչող մարդը» հայտնվել է ծովի մակարդակից 1.8 կմ բարձրության վրա

Սքայդայվեր Վինս Ռեֆետը չորս փոքր շարժիչներով թևերով բարձրացել է ԱՄԷ-ի խոշորագույն քաղաք Դուբայի վրա: Օդաչուն նախ գտնվել է ջրի վրա՝ լողափի մերձակայքում, այնուհետև նրան հաջողվել է բարձրանալ 1,8 կիլոմետր բարձրության վրա, գրում է Jetman Dubai- ը:

Սկզբում նա Ջումեյրա լողափի ջրից մոտ հինգ մետր բարձրության վրա էր: Դրանով նա ցանկանում էր ցույց տալ, որ թռիչքը կարելի է կառավարել:

Դրանից հետո նա սկսել է արագություն հավաքել: Նշվում է, որ թևերի արագությունը 240 կմ/ժամ է եղել:

100 մետր բարձրության վրա տղամարդը հայտնվել է ութ վայրկյան անց: Առավելագույն բարձրությունը, որի վրա նա գտնվել է, եղել է 1.8 կմ-ը (ծովի մակարդակից): Այնուհետև նա բացել է պարաշյուտը և վայրեջք կատարել:

«Թևավոր» թռիչքը տևել է երեք րոպե:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ