Հարցում․Անի Զախարյանին տեսնում եք վարչապետի պաշտոնում

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանի «ջրերը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հետ նույն հունով սկսեց չընթանալ դեռ համազգային շարժման մեկնարկին: Այդ օրերին Զախարյանը փորձեց իր տեղը նվաճել Հանրապետության հրապարակի հարթակում, բայց ինչպես ասում են, քաղաքական հաշվարկը ճիշտ չէր արել, ու արժանացավ ճիշտ նույն այն բախտին, ինչին արժանացան Փաշինյանին մինչ այդ քննադատած քաղաքական ուժերի շատ ներկայացուցիչներ:

Հանրապետության հրապարակում իր տեղը չնվաճած Զախարյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում իր գլխավորած քաղաքական ուժը «Ելք»-ի դեմ գործող կառուցողական ընդդիմություն հայտարարեց, ու թեև որևէ համագործակցության առաջարկ չի ստացել, դեռ էս գլխից հայտարարեց, որ եթե համագործակցության առաջարկ էլ ստանա՝ կմերժի:

Այսքանով չբավարարված Անի Զախարյանը որոշեց ավելի հեռուն գնալ ու, ոչ ավելի ոչ պակաս, իրեն վարչապետի այլընտրանքային թեկնածու հայտարարեց:

«Ես վարչապետի պաշտոնում չեմ տեսնում Նիկոլ Փաշինյանին: Որպես փողոցային առաջամարտիկ, ընդդիմադիր դաշտի առաջամարտիկ միանշանակ ողջունում եմ, սակայն վարչապետ էլ կա, վարչապետ էլ, եթե համեմատական առումով դնենք, ապա, միանշանակ, շատ-շատ-շատ հարցերով ես իմ անձը ավելի լուրջ ֆորմատի մեջ եմ տեսնում որպես վարչապետ»,- հայտարարեց Անի Զախարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ