Արթուր Վանեցյանը հայ ռազմական և պետական գործիչ է, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն է: Զինվորական կոչումը՝ գեներալ-մայոր: 2018 թվականի սեպտեմբերի 22-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։
2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
2019 թվականի սեպտեմբերի 16-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ի տնօրենի կողմից բազմիցս պարգևատրվել է: ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է Վազգեն Սարգսյան մեդալի:
ՀՀ նախագահի հրամանով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: