Սահմանադրություն պետության հիմնական օրենք, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։
Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։
«Սահմանադրություն» բառը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմում, որտեղ սահմանադրությունը հանրային իրավական ակտերի օրինակարգավորումն էր։ Առաջին սահմանադրություններն են եղել Ամերիկա վերաբնակված անգլիացիների քաղաքական ակտերը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի սահմանադրական ակտերը (13-16-րդ դարեր)։
Եթե իրավագիտական երևակայությունը (ֆիկցիան) այն է, որ Սահմանադրությունը իրավաբանորեն հիմնում և սահմանում է պետությունը, ենթադրվում է նաև, որ Սահմանադրությանը նախորդում է քաղաքական պատմությունը և տալիս է նրան պարագայական լեգիտիմություն, ինչպես նաև նրա հեղինակության մշտականություն։ Այդ քաղաքական պատմությունը այնուհետև տեղ է գտնում իրավունքի մեջ, որակավորվելով որպես «հիմնադիր կազմավորիչ ուժ». ինքնիշխան ուժ, որը հիմնում է նոր Սահմանադրությունը։