Հարցում․Հրայր Թովմասյանը արդյոք պետք է հեռանա Սահմանադրական դատարանից

Հրայր Վարդանի Թովմասյան — ՀՀ պետական գործիչ, ՀՀ Սահմանադրական Դատարանի նախագա։ 2013 թ. դեկտեմբերի 29-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ 2016 թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի և օրենսդրական դաշտի բարեփոխումների գործում ունեցած ավանդի համար պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2019 թվականի դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 2010թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Հրայր Թովմասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Թովմասյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ  ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ:

Համաձայն քրեական գործի՝ Թովմասյանը շահադիտական դրդումներով՝ իր ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձանց միջոցով, օգտագործելով 2 նոտարների կախյալ վիճակը՝ 2013թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք են բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն, որի արդյունքում Թովմասյանը հիշյալ նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800.000 ՀՀ դրամ վարձավճար՝ ընդհանուր 11.200.000 ՀՀ դրամ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ