«Կաքավիկ»-ը՝ «Իմ քայլի» պատգամավորների կատարմամբ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Դիլիջանի հանգստի ժամերից։

«Խմբակցության հերթական «պառակտումը»»,- տեսանյութին կից գրել է նա:

Տեսանյութում իմքայլականները Կոմիտասի «Կաքավիկ»-ն են երգում: Պատգամավոր Արթուր Մանուկյանը կիթառ է նվագում, իսկ գործընկերները նրան ձայնակցում են:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է տեսանյութը` դրան կից գրելով հետևյալը.

«Թե էս սորոսականներն ինչ իրավունքով են Կաքավիկ երգում …»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները Դիլիջանում են: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լուսանկարներ է հրապարակել և գրել, թե ինչ քննարկումներ են կազմակերպել.

«2020-ի ռազմավարական պլանավորման արտագնա աշխատանքային հանդիպման ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է հետևյալ առաջնահերթությունները.

1. ԶԼՄ բարենպաստ իրավական միջավայր,

2. Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք,

3. Առողջության համապարփակ ապահովագրություն,

4. Սահմանադրական բարեփոխումներ,

5. ՏԻՄ, գյուղատնտեսություն, ընդերք, ջրային տնտեսություն և ռազմավարական այլ ուղղություններ ու մոտեցումների հստակեցում»:

Խմբակցության հերթական «պառակտումը»:)

Posted by Lilit Makunts on Friday, January 31, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ