«Հավեսա, կարծրատիպեր ենք կոտրում». Տաթևիկ Ռևազյանը՝ մատուցողի կարգավիճակում

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր որպես մատուցող կաշխատի Երեւանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում:

Ռեւազյանը սրճարանում մատուցող կլինի 3 ժամ՝ 19:00-ից 23:00-ն: Նրա բոլոր թեյավճարներն ուղղվելու են Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն՝ «Մենք ենք» հիմնադրամ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` հունվարի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն   ասաց.

«Դա իրականում շատ մեծ ազդեցություն է ունեցել: Եթե մենք մինչ այսօր ունեցել ենք դեպի Եվրոպա 6 -7 ուղղություն, էս փոփոխությունից հետո մենք ունենալու ենք 16-17: Այսինքն  շատ լուրջ ազդեցություն է ունեցել այս ամեն ինչը եւ շատ լուրջ հոսքեր ենք մենք սպասում 2020 թվի ընթացքում:

Երեւի նկատել եք, ինչքան են Հայաստանի մասին էս վերջերս գրել արտասահմանյան մամուլում, որովհետեւ շատ հաճախ, երբ նոր ուղղություններ են բացվում, նոր ավիաընկերություններ են մուտք գործում ու շատ է գովազդ լինում երկրի հետ կապված ավիաուղիների միջոցով, արդեն միջազգային մամուլն  էլ սկսում է նկատել եւ գրել»:

Նրա խոսքով` շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան այցելեն Եվրոպա ուղիղ չվերթներով, հարմար ժամերով եւ էժան գներով եւ դա մեծ փոփոխություն կարողէ բերի, նաեւ կարող է ազդել տուրիզմի զարգացման վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ