Հարցում․Աշխարհի ամենաերկար գետը Ամազո՞նն է, թե՞ Նեղոսը

Գետերը երկրի մակերևույթի որոշակի հունով հոսող բնական ջրահոսքերն են: Դրանք մեծ և կենսական նշանակություն ունեն մարդկանց կյանքում:

Գետերը մեր մոլորակի «երակներն» են. քաղցրահամ ջուր են տալիս բնակավայրերին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը (ոռոգման և ջրարբիացման համար), նրանցով կատարվում է նավարկություն, լաստառաքում և այլն: Գետերը նաև ձկնորսության և հանգստի գոտիներ են: XIX դարից սկսած՝ գետերի ջուրն օգտագործվում է նաև էներգետիկ նպատակներով: Դրանց վրա կառուցված են բազմաթիվ ջրատեխնիկական կառույցներ (ջրէկներ, ջրանցքներ, ջրամբարներ):

Գետը կյանքի միջավայր է. այստեղ ապրում են թե՜ բուսական և թե՜ կենդանական օրգանիզմներ: Գետերում ապրող օրգանիզմները հարմարվել են ջրի շարժմանը, նստվածքագոյացմանը, մակարդակի տատանումներին և բաժանվում են 3 խմբի՝ բենթոս (հատակում ապրողներ), պլանկտոն (ջրում պասսիվ շարժվողներ) և նեկտոն (լողալու հարմարանքով օժտված օրգանիզմներ):

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ