«Հղի կնոջը այլ ծննդատուն տեղափոխելու ժամանակը չի կարող լինել վճռորոշ». Արսեն Թորոսյան

Թորոսյանը հստակեցնում է` բացի Եղվարդի ծննդատնից, մյուսները կա´մ առողջության կենտրոններ են, կա´մ էլ բուժկենտրոններ, և ոչ թե դրանց փակմանը կամ լուծարմանն են գնալու, այլ միայն ծննդօգնության ծառայություն չեն մատուցելու այդ կենտրոններում։

«Սրանք գյուղական ամբուլատորիաներ են, որոնք վերանվանվել են առողջության կենտրոններ, սակայն սովետական ժամանակաշրջանում ունեցել են նաև ստացիոնար ծառայություններ, որոնց շատ փոքր թիվը մինչև օրս պահպանվել է: Ոչ մի բժշկական հաստատություն չի փակվում: Լուծարվող ծառայությունների աշխատակիցների հետագա աշխատանքի խնդիրն առողջապահության նախարարությունը կփորձի լուծել, սակայն, մյուս կողմից, որևէ մեկի զբաղվածության հարցը չի կարող հակասել կյանք փրկելուն»:

Առողջապահության նախարարը թվեր հրապարակեց, թե չֆինանսավորվող ծննդատներից ինչ հեռավորության վրա է գտնվում դրանց փոխարինող ամենամոտ ծննդատունը։

Օրինակ` Աչաջուրի ԲԿ-ից Իջևանի ԲԿ 16 կմ է, Եղվարդից Աբովյան՝ 16.6 կմ, Եղվարդից Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ 26.4 կմ, իսկ Արտենիից Արմավիր 32 կմ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ