Նունե Եսայանը ծնվել է 1969թ. օգոտսոի 5-ին, Երևանում: Դերասան, երգիչ Ավո Խալաթյանի կինն է: Ավարտել է միջնակարգ դպրոցը և 1986թ. ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ: 1987թ. որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը:
1988թ. ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ: Առաջին ուսուցիչներն են եղել ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: 1990թ. ավարտելով քոլեջը` ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախումբ:
Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների: Մենահամերգներով հանդես եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում:
Երգացանկում գերակշիռ մաս են կազմում ժողովրդական երգերը: Հայտնի են՝ «Դլե յաման», «Նունե», «Խնդրում եմ, ասա իմն ես», «Ձյուն», «Ինչու ես քեզ սիրեցի», «Սեր իմ», «4 նամակ», «Soul», «Հայ ենք մենք» և այլ երգեր: Զուգերգերով հանդես է եկել մի շարք երգիչների հետ: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: