ՀԱՐՑՈՒՄ․Ռոբերտ Քոչարյանին պե՞տք է գրավի դիմաց ազատ արձակել, թե ոչ

Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանի աջակից, նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ասել է, թե Հայաստանի 60 հազար քաղաքացի պահանջում է երկրորդ նախագահին ազատ արձակել։

Հենց այդ պահանջով էլ հանձնախումբ է ստեղծվել։Իսկ արդեն դեկտեմբերի 20-ին, դատարանը կորոշի՝ արդյոք Քոչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի՞, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ