Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել.
«Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների եւ հարազատների հետ»:
Փաշինյանի խոսքով` ամանորյա միջոցառումների կազմակերպման համար մոտ 270 մլն դրամ հատկացնելն ամենևին էլ ուտել-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելու համար չէ։
«Մենք սրանով լուծում ենք շատ կարևոր սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիր։ Գաղտնիք չէ, որ ՀՀ շատ քաղաքացիներ Ամանորը նշում են հանրապետությունից դուրս, ինչը բավականին լուրջ տնտեսական խնդիր է երկրի համար, քանի որ գումարներն արտահոսում են։
Մենք էլ խնդիր ենք դրել, որ մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում, ինչպես նաև խթանենք զբոսաշրջիկների հոսքը Հայաստան»,–ասաց վարչապետը։
MediaNews-ը այս առնչությամբ հարցում է պատրաստել․ արդյոք համամիտ եք Աննա Հակոբյանի առաջարկի հետ, թե ոչ: