Մարտի մեկի գործով անցնող կարևոր վկաների իքնասպանություններն ու դժբախտ պատահարները հերթական անգամ ապացուցում է․․․

Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Մարտի մեկի գործով անցնող կարևոր վկաների իքնասպանություններն ու դժբախտ պատահարները հերթական անգամ ապացուցում է Սեդա Սաֆարյանի այն պնդումը, որ քոչարյանական պրոպագանդայի հիմնական անելիքը այն է, որ նրանք փորձում են վկաներին կաշկանդել, որովհետև նրանք բոլորին համոզում են, որ Քոչարյանը կրկին գալու է իշխանության, իսկ նման արյունալի իրողությունները բնական է, որ ոչ միայն կարող են հետքեր մաքրել, նաև կարող են ստեղծել վախի մթնոլորտ։

Ահա հենց սա է Քոչարյանի մարտավարության հիմնական մեխերից մեկը, իսկ հասարակությունը բնական է, որ երկար չի կարող մնալ հեղափոխական տրամադրությունների մեջ, և կամաց-կամաց սկսելու է լուրջ վերաբերել գլխավոր ամբաստանյալի ու նրա հանցակիցների քարոզչական տրյուկներին։

Այս ամենը հետևանքն է այն բանի, որ մեր իշխանությունը հենվել ու հենվում է արթուրավանեցյանական տեսակի վրա, իսկ իր բնական դաշնակիցներին վանում է իրենից։ Եթե չեք հասկանում, թե ի՞նչ բան է հեղափոխություն կոչվածը, ապա ուսումնասիրեք ֆրանսիական, նիդերլանդական, բրիտանական, և այլ հեղափոխական պատմություններ , և կհասկանաք, թե որն է բնական դաշնակիցների, և օպորտունիստների տարբերությունը։

Վերջում էլ չմոռանամ ասել, որ էն Վահագն Հարութունյանին գտեք ու բերեք Հայաստան, թե չէ մի օր էլ կարող է նա ուղևորվի դեպի հավիտեկանություն։

Մարտի մեկի գործով անցնող կարևոր վկաների իքնասպանություններն ու դժբախտ պատահարները հերթական անգամ ապացուցում է Սեդա…

Posted by Գագիկ Քամալյան on Thursday, November 28, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ