«Նիկոլ ջան, սա դասական քաղաքական պայքար չէ, սա պատերազմ է, որտեղ ոչ մի րոպե չի կարելի կորցնել զգոնությունը»․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Նիկոլ ջան, սա դասական քաղաքական պայքար չէ, սա պատերազմ է, որտեղ ոչ մի րոպե չի կարելի կորցնել զգոնությունը։

Էս պատերազմում տեղ չպետք է ունենան թուլամորթ ու թեթևսոլիկ դեմքերը, սա ուժեղ մարդկանց կռիվ է, որտեղ ոչ թե միայն լուծվելու է իշխանություն ունենալու խնդիրը, նաև ու հիմնականում սեղանին դրված է քո կյանքի ու պետության ապագայի հարցը։

Հասկացի‘ր Նիկոլ ջան, տասնութ-քսան տարեկան երիտասարդները չեն ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, և կարող են չհասկանալ այս ամենի լրջությունը, բայց մենք հո գիտենք թե նա ինչերի է ընդունակ։ Մեր աչքի առջևով էին սուրում նրա կրակած փամփուշտները…

Եղբայր, լուծեք ԱԱԾ ու Ոստիկանական համակարգի հետ կապված խնդիրները, թե չէ նրանք կլուծեն ձեր հարցերը։

Ես չեմ չափազանցում և այս ամենը ասում եմ առանց ավելորդ հուզականության։
Ես հավատում եմ ձեզ Նիկոլ ջան, բայց դուք էլ մեկ-մեկ պետք է հավատաք ժողովրդի հավաքական զգացողությանը, իսկ այդ զգացողությունը շարադրված է այս տողերում։

Նիկոլ ջան, սա դասական քաղաքական պայքար չէ, սա պատերազմ է, որտեղ ոչ մի րոպե չի կարելի կորցնել զգոնությունը։ Էս…

Posted by Գագիկ Քամալյան on Thursday, November 28, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ