«Տարոնի ժամանակվա նվերները մնում էին համայնքին, թե գնում էին Տարոնի ու իր շրջապատի գրպանները»․ Մկրտիչ Իսրայելյան

Մկրտիչ Իսրայելյանը  իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Black կամազ արեցին թողեցին։ Էս ինչ մի փոթորիկ սարքեցին՝ էլ կոռուպցիա, էլ հանձնաժողով, էլ քննություն։ Բա մի հատ էլ Տարոնի ժամանակվա կոռուպցիաների համար հանձնաժողովներ ձեւավորեք՝ հլը տեսնենք էն ժամանակ ով ում ինչ էր նվիրաբերել ու արդյոք էտ նվերները մնում էին համայնքին, թե գնում էին Տարոնի ու իր շրջապատի գրպանները։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, որ չեն մարում խոսակցություններն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանին նվիրատվություններ են կատարվում: Գաղտնի էր պահվում նվիրատուների ցանկը, ինչն ավելի էր խորացնում կասկածներն այն մասին, որ այդ նվիրատվություններն արվում են ինչ-որ բանի դիմաց:

Երևանի ավագանու ընդդիմադիր պատգամավորները պահանջում էին հրապարակել նվիրատուների ցանկը՝ կասկած հայտնելով, որ նրանք կառուցապատողներ են, որոնք Երևանի քաղաքապետարանին «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ նվիրելով՝ շինթույլտվություն են ստացել:

«Այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն ու անհատներն են. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան (2 հատ Mercedes Benz Sprinter Chassis 516 ֆուրգոն), «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ (10 հատ աղբատար MK-1541-14, ԳԱԶ), 2 հատ աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48, 2 հատ KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50):  Մեկ աղբատար ԿամԱԶ 65115-773962-50 է նվիրել նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69, «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ-ն՝ 1 հատ ԿամԱԶ 65115-773962-50»,-գրել էր Հակոբ Կարապետյանը:

Black կամազ արեցին թողեցին։ Էս ինչ մի փոթորիկ սարքեցին՝ էլ կոռուպցիա, էլ հանձնաժողով, էլ քննություն։ Բա մի հատ էլ…

Posted by Mkrtich Israyelyan on Friday, November 29, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ