Ծնողական աղոթք երեխաների հաջողության համար

Տեր Աստված,  ինձ արժանացրիր ընտանիքի մայր լինել, երեխաներ պարգևեցիր,  նրանց կյանք պարգևեցիր Քո անհուն սիրով:

Հա՜յր Աստված,  ես կանգնած եմ քո առաջ ծնողական ամենաբարի զգացումներով լեցուն, իմ երեխաների բարին կամենալով, բարեգութ Հայր, թող ամեն բան Քո բարի կամքով լինի: Օգնիր ինձ,  որ  երբեք չձանձրանամ երեխաներիս դաստիարակության գործում :Աղաչում եմ Քեզ. պարուրիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Մի զրկիր նրանց հանապազորյա հացից և տուր նրանց այն ամենը ինչ որ անըհրաժեշտ է նրանցղ:

Եվ խնդրում եմ, ողորմած եղիր նրանց հանդեպ,  եթե անգիտակցաբար  մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով՝: Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում:

Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժբախտությունից և չար ճանապարհից: Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության:

Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու. «Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ