8-ամյա տղան փրկեց մոր կյանքը, ով կորցրել էր գիտակցությունը վարակի պատճառով

8-ամյա Հառլի Ֆոքսը փրկեց մոր կյանքը, ով կորցրել էր գիտակցությունը։ Տղան ինքնուրույն նրան առաջին օգնություն ցուցաբերեց եւ բժիշկներ կանչեց։

27-ամյա Ջորջիա Փաքերինգը ուշադրություն չէր դարձրել առավոտյան առաջ եկած շնչարգելությանը։ Երեկոյան նա հանկարծ ընկել է եւ կորցրել գիտակցությունը լոգարանում։

Նրա որդին՝ Հառլին, լսել է մոր ընկնելու ձայնը ննջարանից եւ վազել լոգարան։ Մորը տեսնելով այդ վիճակում՝ նա զանգահարել է փրկարար ծառայություն եւ ծառայության օպերատորի հրահանգներով մոր գլուխը բարձրացրել ու նրան անվտանգ դիրքում տեղավորել, որպեսզի ոչինչ չխանգարի նրա շնչառությանը։ Դրանից հետո տղան հանգստացրել է կրտսեր եղբորն ու քրոջը, որոնք արթնացել էին եւ վախեցել՝ տեսնելով անգիտակից պառկած իրենց մայրիկին։

Կնոջը հոսպիտալացրել են. հիվանդանոցում նրա մոտ հայտնաբերել են ծանր թոքային վարակ, որն էլ առաջ է բերել շնչարգելությունն ու ուշաթափությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ