Քահանա Հայրե՛ր, նաև Ձեր օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվը արդեն 16 է։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչաետ Նիոկլ Փաշինյանը՝ իր եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը և հարգանքների հավաստիքը Բարենորոգմանը հղելով միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։

«Քահանա Հայրե՛ր, նաև Ձեր օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։

Նաեւ կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին եւ մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել եւ պաշտպանել Բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին»,- սոցցանցի իր էջում գրել է վարչապետը։

Հիշեցնենք՝ հունվարի 9-ին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ Պետրոսյանը, Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Տեր Վահան քահանա Առաքելյանը, Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ