«Հայաստանում նաեւ գինու հեղափոխություն է տեղի ունեցել…». վարչապետ Փաշինյան

Աշխարհի ամենահեղինակավոր և ամենահայտնի տնտեսական  ամսագրերից մեկը՝ ամերիկյան Forbes հանդեսն անդրադարձել  է հայկական գինուն՝ այն ներկայացնելով որպես հիանալի որակի եւ համի համադրություն:

Հոդվածում նշվում է, որ հայկական գինին փայլուն ապագա ունի, իսկ հայաստանը գանձ է համեղ ուտել եւ խմել սիրողների համար:

«Գյուղական Յուտայի, Ներքին Կալիֆորնիայի, Հարավային Փասին նմանվող մի հող կա՝ Երեւան մայրաքաղաքով, որը ժամանակակից է, անվտանգ, գրավիչ և առաջադեմ, այնտեղ ժամանակակից հայ գինեգործները բազմազան եւ յուրահատուկ  գինիներ են ստեղծում: Երեւանն անվանում են նաեւ «վարդագույն քաղաք» շինությունների պատճառով, որոնք կառուցված են տուֆից»,-ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակ Թոմ Մյուլենը խորհուրդ է տալիս այցելել վայրեր, ուր կարելի է զբոսնել, համեղ ուտել եւ խմել որակյալ գինի:

Միաժամանակ հեղինակը ռեստորաններ եւ վայրեր է խորհուրդ տալիս, ծանոթացնում հայկական գինու՝ տեղի ապրանքանիշերի եւ այդ խմիչքն արտադրողների հետ, խորհուրդ է տալիս այցելել նաեւ Սարյան փողոց, ուր գինի խմելու համար բազմաթիվ վայրեր են առկա, եւ յուրաքանչյուր տարի անցկացվում են հայտնի գինու օրերը։

Նաեւ նշվում է, որ Թավշյա հեղափոխությանը զուգահեռ Հայաստանում տեղի է ունեցել նաեւ Գինու հեղափոխություն, որովհետեւ միայն 2018 թվականին ի հայտ է եկել 25 նոր գինեգործական ընկերություն:

Հոդվածին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն տեղադրելով եւ գրելով.

««Ֆորբսը» հայկական գինու հիանալի որակի եւ պայծառ ապագայի եւ Հայաստանում տեղի ունեցած Գինու հեղափոխության մասին»:

«Ֆորբսը» հայկական գինու հիանալի որակի եւ պայծառ ապագայի եւ Հայաստանում տեղի ունեցած Գինու հեղափոխության մասին:Հոդվածի…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, November 4, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ