«ՀՀ հպարտ քաղաքացին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ուղարկել է ձեզ աղբանոց և մերժել է հավերժ..․ »․ Վահագն Խաչատրյան

Վահագն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ամեն ինչ կարելի է վերականգնել բացի արժեքներից բայց մենք վերադարձրեցինք և ազատագրեցինք քաղաքացուն քոչարյանասերժական ռեժիմի արժեքներից, որ քաղաքացուն վերածել էին 5000 դրամով ձայն վաճառողի և թաղի խուժանին լավ տղու, մանկավարժներից շատերին ցուցակագրողի, վերջում էլ կաշառք բաժանողի և ընտրություններում ընտրակեղծարարի:

Այ էս արժեքներով էին առաջնորդվում շարմազանովի սիրելի շեֆերը և այսօր հեղափոխությամբ մանկավարժներից շատերի ինքնասիրությունն ենք վերադարձրել և էլ լավ տղեն ընտրություններում անելիք չունի և քաղաքացին ազատ ընտրում է իր խղճի մտոք:

Սա է հեղափոխական արժեքը իսկ դուք մերժվածներ ձեր «արժեքներով» ՀՀ հպարտ քաղաքացին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ուղարկել է ձեզ աղբանոց և մերժել է հավերժ..

Կեցցե ՀՀ արժանապատիվ և հպարտ քաղաքացին

Ամեն ինչ կարելի է վերականգնել բացի արժեքներից բայց մենք վերադարձրեցինք և ազատագրեցինք քաղաքացուն քոչարյանասերժական…

Posted by Վահագն Խաչատրյան on Saturday, October 12, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ