Միշիկի ձեռքերը գնալով երկարում են, բռնության կոչ չեմ անում, ուղղակի ասում եմ, մաքրեք երկիրը քաղաքական խառնակիչներից

Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Արսեն Թորոսյանին դնենք մի կողմ, ես էլ նրա հետ շատ հարցերում համակարծիք չեմ, բայց դա այլ թեմա է, որի մասին մի օր կխոսենք։ Իսկ թե լրագրողները այսօր ինչի՞ էին այդպես ոգևորվել ասուլիսի սրահ ներխուժած տղայի մուննաթ խոսքով, դա մնաց հարցական, որովհետև ես սպասում էի, որ որևէ մեկը նրան հարց կտա էն մասին, ինչի՞ համար է նա մուննաթով խոսում, կամ ով է իրեն թույլ տվել գողական արտահայտչաձևերով խոսել լրագրողների ներկայությամբ, և այլ, և այլն։

Հարգելիներս, Միշիկի ձեռքերը գնալով երկարում են, կամ կտրեք այդ խառնակիչ ձեռքերը, կամ էլ ձեր ձեռքերը երկարացրեք, թե չէ արդեն էնքան են լպիրշացել, որ քիչ է մնում նախարարներին ու պատգամավորներին հարապարակայնորեն հայհոյեն, սպտակեն ու քացի տան։

Դուք անցումային շրջանի իշխանություն եք ու պետք է գործեք այդ տրամաբանությամբ, այլ ոչ թե լյապալյա-տապլյա խաղալով արժեզրկեք ձեր իշխանության հեղինակությունը, թե ձեր ուժը միայն քաղաքացիական ազնիվ նկրտումներ ունեցող անձանց վրա է պատում, և այդ ժամանակ եք մարդկանց հրմշտելով գցում ասֆալտին…

Ես ձեզ բռնության կոչ չեմ անում, ուղղակի ասում եմ, մաքրեք երկիրը քաղաքական խառնակիչներից, չգիտեք ինչպես, ուրեմն գտեք մտածել իմացող խորհրդականներ, միայն թե պետությունը կարողանաք պաշտպանել խառնակիչներից։

Արսեն Թորոսյանին դնենք մի կողմ, ես էլ նրա հետ շատ հարցերում համակարծիք չեմ, բայց դա այլ թեմա է, որի մասին մի օր…

Posted by Գագիկ Քամալյան on Tuesday, September 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ