![]()
Նյու Յորքի նորաձևության շաբաթին բեմ դուրս կգա 9-ամյա աղջիկ, ում ոտքերը մանուկ հասակում հեռացրել են, գրում է BBC-ն:
Բիրմինգհեմի բնակչուհի Դեյզի-Մեյ Դեմետրեին ընտրել են Lulu et Gigi Couture ցուցադրության համար այն բանից հետո, երբ բրենդի հիմնադիրը տեսել է աղջկա դեֆիլեն Լոնդոնում:
Դեյզին կլինի առաջին երեխան, որը, չունենալով 2 ոտք, պաշտոնապես կմասնակցի Նյու Յորքի նորաձևության շաբաթին:
Դեյզիի հայրն ասել է, որ աղջիկը ցանկանում է իր նման մարդկանց համար օրինակ դառնալ:
Աղջիկն արդեն համագործակցել է Nike, Boden և Matalan ընկերությունների հետ:
Նյութի աղբյուր՝ SHANTNEWS
![]()