Հնարամիտ մեղվապահը արջերին ներգրավել է մեղրի համտեսին

Այն, որ արջերը սիրում են մեղր, բոլորին է հայտնի: Բայց քչերը գիտեն, թե ինչ հնարքների դիմելու կարիք են ունենում մեղվապահներն իրենց տնտեսությունը պահպանելու համար: Սակայն Իբրահիմ Սեդեֆը որոշեց մոտենալ խնդրին ոչ այնքան սովորական կողմից:

Bored Panda-ն գրում է, որ Տրապիզոնից մի թուրք գյուղացի արդեն հուսահատվել էր` փորձելով փրկել իր փեթակները արջերից, որոնք ցանկանում էին մեղր ուտել:

Բանն այն է, որ արջերը ոչ միայն մեղրն էին ուտում, այլև կոտրում փեթակները և այն ամենը, ինչ հանդիպում էր իրենց ճանապարհին:

Իբրահիմն արդեն փորձել էր ամեն ինչ, նաև վանդակներ ու ցանկապատեր, բայց արջերը սողոսկում էին ամեն տեղից: Արդյունքում մեղվապահը որոշեց օգտվել «ավազակներից»: Քանի որ արջերը լավ են հասկանում մեղրից, հենց նրանց միջոցով փորձել է պարզել մեղրի լավագույն տեսակները:

Արդյունքում մեղվապահը պարզել է, որ «Անզեր» տեսակի մեղրն ամենալավն է: Արջերը նախընտրել են հենց այդ մեղրը, որն ի դեպ աշխարհի ամենաթանկ մեղրն է համարվում: Այդ մեղրի մեկ կիլոգրամն արժե մոտ 22 հազար ռուբլի:

Իսկ ամենաքիչը արջերի կողմից գնահատականի արժանացել է բալի մեղրը: Բալի մեղրին արջերը գերադասել են խնձորի մեղրը:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ