Պսակադրությունից րոպեներ անց նորապսակները մահացան ողբերգական ավտովթարի հետևանքով

Ամերիկայի Միացյալ Նահանգների Վայդոր քաղաքում 19-ամյա Հարլի Ջո Մորգանը և 20-ամյա Ռիաննոն Բուդրե Մորգան նախորդ շաբաթ ամուսնացան, բայց նրանց ընտանեկան երջանկությունն ավարտվեց ընդամենը մի քանի րոպե անց: Դատարանից դուրս գալուն պես բեռնատարը բախվեց նրանց մեքենային:

Նորապսակների  մեքենան մի քանի պտույտից հետո հայտնվել է ջրամբարի մեջ: Նրանք մահացել են տեղում: Պիկապի վարորդը չի տուժել: Պատահարի պատճառը անհայտ է, բայց ոստիկանությունն արդեն հետաքննում է պատահարը:

Զույգը սկսել էր հանդիպել դեռևս դպրոցական տարիներից:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ