![]()
Կոլումբիայի բնակչուհին կուլ է տվել 90 հատ հարյուր դոլարանոց թղթադրամ, որպեսզի դրանք չկիսի նախկին քաղաքացիական ամուսնու հետ։ 28-ամյա աղջիկը կերել է 9000 դոլար, որը նրանք աշխատել են համատեղ կյանքի ընթացքում։
Արդյունքում նրան պահանջվել է բժիշկների օգնությունը, ովքեր դուրս են բերել տարօրինակ «ճաշը»։ Սակայն կինը բողոքել է, որ օգտագործման համար պիտանի է մնացել միայն 5,700 դոլարը, իսկ մնացածը «փչացել է»։
Դատախազությունում հայտնել են, որ նրա նկատմամբ ոչ մի հավակնություն չունեն, քանի որ գումարները ստացվել են օրինական ճանապարհով՝ զույգի մի շարք ակտիվների վաճառքի արդյունքում։
![]()
![]()