![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ցույց է տվել Խնձորեսկի հայտնի կամուրջը և կոչ արել այցելել Խնձորեսկ. «Խնձորեսկ, Սպարապետի օր՝ նվիրված Մխիթար Սպարապետին և մեր ազգի բոլոր փառապանծ Սպարապետներին»,- տեսանյութին կից գրել է վարչապետը:
«Եթե Խնձորեսկում չեք եղել, անպայման եկեք»,- ասաց նա։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ զորամասերից մեկում էլ մասնակցել է զինծառայողների երդման արարողությանը։
Փաշինյանի ուղիղ եթերի ժամանակ հենց կամրջի վրա ազգային երաժշտություն էր հնչում, իսկ քիչ այն կողմ պարում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլք։
![]()