Instagram-ը և WhatsApp-ը մասամբ կվերանվանվեն

 

Facebook-ը պատրաստվում է փոքր-ինչ փոփոխել Instagram և WhatsApp հավելվածների անվանումները: Այս մասին հայտնում է The Information պարբերականը:

Հավելվածներն այսուհետ կկոչվեն Instagram from Facebook և WhatsApp from Facebook:

Նոր անունները կերևան Apple և Google Play առցանց խանութներում, սակայն հավելվածից օգտվելիս օգտատերերը կտեսնեն նախկին անվանումները:

Նշվում է, որ հավելվածների վերանվանումը կնպաստի Facebook-ի հեղինակության բարձրացմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ