Երեք տարեկան աղջիկը մասնակցել է քրոջ ավարտական հանդեսին․․․

 

Առաջին լրատվականը գրում է․

Երեքամյա աղջիկը, որի մոտ ուղեղի քաղցկեղի հազվագյուտ տեսակ է ախտորոշվել, մասնակցել է քրոջ ավարտական հանդեսին:

Անգլիայի Սանդերլենդ քաղաքից Լանա Նիքսոնի մոտ, երբ նա ընդամենը երկու տարեկան էր, 2018-ի նոյեմբերին ծայրահեղ ագրեսիվ ուռուցք է աշտորոշվել:

2019-ի ամռանը աղջկա ծնողները՝ Ջեմա Նիքսոնը և Էնդրյու Հասվելը, ստիպված էին համակերպվել իրենց կրտսեր դստեր հիվանդության ցավալի լուրի հետ:

Լանայի քաղցկեղն անբուժելի է:

Mirror-ը հաղորդել է, որ զույգը թողել է աշխատանքը՝ կրտսեր դստեր կողքին լինելու և նրա կյանքի ամեն օրն իմաստալից դարձնելու համար: Այդ օրերից մեկը ավարտական հանդեսն էր: Իր ավագ քրոջ՝ Նեվայի հետ միասին, Լանան մասնակցել է տանակատարությանը, քանի որ, հնարավոր է, նա չկարողանա մասնակցել իր ավարտական հանդեսին:

Գեղեցիկ վարդագույն զգեստով և համապառասխան գլխազարդով նա նստել է Rolls Royce-ը, որը նրանց ծնողները վարձակալել են հատուկ այդ առիթով:

«Բոլորիս համար շատ կարևոր էր այդ օրը միասին լինել և որ Լանան դառնար իր քրոջ համար հատուկ օրվա մի մասը: Նրան դուր եկավ մեքենան: Նա ասաց, որ այդ ժամանակ նա և Նեվան արքայադուստրեր էին»,- պատմել է աղջկա մայրը:

Լանան քաղցկեղի հայտնաբերումից հետո մի շարք վիրահատությունների է ենթարկվել և թերապիայի մի քանի կուրս անցել:

Վերջին սկանավորումը ցույց է տվել, որ ուռուցքն արձագանքում է բուժմանը, բայց Լանան դեռ շատ խնամքի կարիք ունի:

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ