Բացառիկ հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը Հրայր Թամրազյանին, վարչապետը կանդրադառնա նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին:

Կա՞ Հայաստանում վատ կառավարում։ Իհարկե, կա։ Ինքն իր հարցին պատասխանելով` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ կառավարման թերություններ կան Հայաստանում, և ինքն էլ բացատրում է պատճառները։ Փաշինյանն այս ամենում տեսնում է նաև բուն համակարգի մեղքը։

Փաշինյանի խոսքերով՝ կառավարման համակարգում ընդամենը 1-2 տոկոսն են նոր եկած, երիտասարդ կադրերը, իսկ մյուսները եղել են նաև իշխանափոխությունից առաջ։ Բայց վարչապետի խոսքերով՝ խնդիրը երկար ժամանակ գոյություն ունեցած համակարգի մեջ է, քանի որ կոռուպցիայի համակարգը նույնպես կառավարող համակարգ է։

Վարչապետը պնդում է, որ շատ հաճախ պարզվում է, որ օրենքները գրվել են միայն «Վենետիկի հանձնաժողովներին ցույց տալու համար», իսկ իրականում դրանց փոխարեն գործել է կոռուպցիոն համակարգը։ Եվ հիմա, երբ կոռուպցիոն համակարգը չկա, մարդիկ, ըստ Փաշինյանի, չեն հասկանում, թե ինչով պետք է առաջնորդվեն։

Բացառիկ հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ազատություն TV-ի ուղիղ եթերում

Բացառիկ հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ազատություն TV-ի ուղիղ եթերում

Posted by Ազատություն ռադիոկայան on Wednesday, July 17, 2019

Հարցազրույց եմ տալիս «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում

Հարցազրույց եմ տալիս «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, July 17, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ