Ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը

 

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի ուշ երեկոյան, 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։

Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 1-3-ն առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում` 13-15 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2-3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում ՝ 8-12 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի երեկոյան, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ