Բոլոր նախորդ սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտմամբ չեն ընդունվել. վարչապետ

«Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական նոր կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև»:

Այս մասին նոր Սահմանադրության հետ կապված ժողովրդին ուղղած իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր էլ մեր երկրում հաստատված իրավակարգը բխում է գործող Սահմանադրությունից, բայց դրանով քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապ հաստատված չէ այն պարզ պատճառով, որ բոլոր նախորդ սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտմամբ չեն ընդունվել, հանրային լայն ըմբռնմամբ՝ այդ հանրաքվեների արդյունքները կեղծվել են»,- նկատել է նա:

Նոր Սահմանադրության նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ