![]()
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից և կառույցում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից զրկելուն:
Ռուբինյանը նկատել է, որ ռուսաստանի գործընկերները փոքր-ինչ խեղաթյուրված են ներկայացնում իրականությունը:
«Ռուսաստանցի մեր գործընկերներից ոմանք վերջերս հաճախ են կրկնում, թե Հայաստանը իզուր է դժգոհում ՀԱՊԿ-ից, որովհետև ՀԱՊԿ-ը ոչինչ չէր կարող անել Ղարաբաղի հարցում: Մեր գործընկերները մի փոքր խեղաթյուրված են ներկայացնում իրողությունները»,- ասել է Ռուբինյանը՝ ընդգծելով. «Հայաստանը Ղարաբաղի հարցով երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին»:
Ըստ նրա՝ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ է հարձակում տեղի ունեցել 2021-22 թվականներին. «Մասնավորապես՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Այդ ժամանակ է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին և ակնկալել ՀԱՊԿ-ի պայմանագրային պարտավորությունների կատարում, երբ տեղի է ունենում հարձակում ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի վրա, ինչն էլ չի արվել»:
ԱԺ նախագահի խոսքով՝ բոլոր արդարացման փորձերը դատապարտված են ձախողման. «Որովհետև հնարավոր չէ արդարացնել մի կառույցի անգործություն, եթե էդ կառույցի ստեղծման ամբողջ իմաստը այն է, որ պետք է պաշտպանի իր անդամ պետության ինքնիշխան տարածքը, ինչն էլ չի արել՝ խախտելով պայմանագիրը»:
![]()