ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը

Մոսկվան դատապարտում է Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը և կոչ է անում Արաբական թերակղզում հակամարտությունների բոլոր կողմերին զերծ մնալ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներից: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ռուսաստանը դատապարտում է այս հարձակումը և կոչ է անում Արաբական թերակղզում հակամարտությունների կողմերին լիովին զերծ մնալ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներից: Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, որ տարածաշրջանում ցանկացած ճգնաժամի միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծումն այլընտրանք չունի՝ միաժամանակ ապահովելով տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը առանց բացառության»,- ասվում է հայտարարության մեջ:

Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության նախնական տվյալների համաձայն՝ Էր-Ռիադի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած զանգվածային հարձակման ժամանակ ռուսներ չեն տուժել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էր-Ռիադի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է տասներկու մարդ, տուժածների թիվը հասել է 309-ի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ