Էր-Ռիադի օդանավակայանում տեղի ունեցած հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել․ 300-ից ավելի վիրավոր կա

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հաղորդել է, որ շաբաթ օրը Ռիադի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է տասներկու մարդ։

«Զոհվել է տասներկու մարդ, այդ թվում՝ չորս սաուդցի քաղաքացի, երկու բանգլադեշցի և մեկ ԱՄՆ քաղաքացի», — ասվում է գործակալության սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։

Ռոյթերսի տվյալներով՝տուժածների թիվը հասել է 309-ի։

Արաբական կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հարձակման համար մեղադրել է հուսիթներին՝ այն անվանելով ռազմական հանցագործություն, որը անպատասխան չի մնա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ