Եթե Արծրուն Մարգարյանի կամ Խոռխոռունու սպանությունը բացահայտվել է 27 տարի անց, ինչո՞ւ մինչ այս հնարավոր չէր

Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։

Ելույթից առաջ նա անդրադարձել է Քննչական կոմիտեի վերջին աշխատանքներից մի քանիսին, որոնք տասնամյակներ շարունակ բավական աղմկոտ գործեր են եղել:

Որպես օրինակ, նա նշել է Արծրուն Մարգարյանի, Խոռխոռունու սպանությունների բացահայտումներն ու այս համատեքստում ասել, որ 2 հարց է ծագում՝

Ինչու՞ մինչև 2018 թվականը չէր բացահայտվում
Ինչու՞ 2018-ից հետո այսքան տարի չէր բացահայտվում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի բոլոր աշխատակիցներին աշխատանքի ու նվիրումի համար, ասել, որ ամենամեծ պահանջն ու ակնկալիքը քննչական կոմիտեից արդարության զգացողության հասնելն է:

Վարչապետը տեսանյութ է հրապարակել։

Հիշեցնենք՝ քննչական գործողությունների արդյունքում 27 տարի անց բացահայտվել էր Արծրուն Մարգարյանի աղմկահարույց մահվան գործը:

Կատարվել էր արտաշիրիմում, նոր փորձաքննություն, ու պարզվել, որ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախկին փոխնախարար Արծրուն Մարգարյանը ինքնասպանություն չէր գործել, այլ նրան սպանել էին:

Մինչ այդ էլ հայտնի էր դարձել, որ Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ բացահայտել էր շուրջ 30 տարի առաջ կատարված աղմկահարույց մյուս դեպքը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: Այն եղել է պատվիրված, մեկին տրվել է 10 հազար, մյուսին՝ 15 հազար դոլար, արձակվել է 5 կրակոց, որից 3-ը՝ գլխին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ